«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը նախընտրական տեսահոլովակ է հրապարակել, որում երգում է Aram Mp3-ը։
Մի դրվագում երգում է նաև Թանդիլյանը։
«Մենք գալիս ենք քաղաքի բոլոր կողմերից՝ միավորելու մեր ամենապայծառ ու լուսավոր գաղափարները։
Ընդհանուր պատկերի յուրահատուկ կտորների պես՝ մեկ առ մեկ իրենց տեղերում կհայտնվեն բոլոր այն ծրագրերը, որոնք կյանքի կկոչվեն Երևանը վերակառուցելու, է՛լ ավելի ջերմացնելու, սիրով պարուրելու և պարելու քաղաք դարձնելու համար։
Շնորհակալություն եմ հայտնում երգիչ Aram Mp3-ին՝ այս հրաշալի ստեղծագործությունը մեզ տրամադրելու համար»,- տեսանյութին կից գրել է Մանե Թանդիլյանը։










