Տիկին Նաիրան համոզված է՝ Արցախում այդ իրավիճակն են ստեղծել, որ իրենք հեռանան։ Բայց նա վստահ հայտարարում է․«Ստեղ էլ ապրելու ենք, աչքն էլ հանելու ենք․ մեր հայրենիքը, մեր տուն-տեղը ստեղ ա»։
Տիկին Նաիրիայի տեսանյութը օգտատեր Անի Աբաղյանն է հրապարակել՝ պատմելով․
«Տիկին Նաիրան օգոստոսի 24-ին՝ ժամը 18:00-ից, արդեն օրը փոխված 01:01-ն է՝ նույն քարին նստած է։ Երեք օր է՝ չի քնում, որ տուն գոնե 2 հաց տանի։
Հա՛, բարկացած է թե՛ թշնամու առաջացրած խնդրիների, թե՛ Արցախի իշխանությունների վարած քաղաքականության վրա։
Տանը սպասող երեխաները ո՛չ արևի, ո՛չ էլ անձրևի են սպասում, քաղցած են, ուտել են ուզում»։










