Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ բանտարկյալ Գագիկ Ոսկանյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչները տեղեկություն են ստացել Ոսկանյանի կալանավորման պայմանների, նրա բուժման, դեղորայքի հասանելիության և այլ հրատապ խնդիրների մասին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ոսկանյանը գոհունակություն է հայտնել կալանքի պայմաններից։










