ՔՊ-ն մեզանից գողացել է հոլովակը, կադրից ջնջել Են ինձ․ ընտրություններն էլ կեղծեք․ Մարության


ՔՊ-ն մեզանից գողացել է հոլովակը, կադրից ջնջել Են ինձ․ ընտրություններն էլ կեղծեք․ Մարության
Օգոստոս 25 08:42 2023

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը իր ֆեյսբուքյան էջում տարածել է մեզանից գողացած նախընտրական հոլովակը:

Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների  համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով, 
կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։ 
Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք...