Մգեցվախ ապակիներով մեքենան վարելու համար վարորդին նշանակված 25 հազար դրամ տուգանքը բեկանվել է


Մգեցվախ ապակիներով մեքենան վարելու համար վարորդին նշանակված 25 հազար դրամ տուգանքը բեկանվել է
Հուլիս 21 14:46 2023

Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արդեն երկրորդ հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման (առավել հայտնի որպես плёнка) հիմքով կազմված տուգանքների

10.06.2023թ ՀՀ պարեկային ծառայության կողմից Գրիգոր Կորկոտյանի (Гриш Коркотян) նկատմամբ կազմվել էր 25000 ՀՀ դրամ չափով տուգանք նշանակելու մասին 8300636003 որոշումը, քանի որ վերջինիս մեքենան վարել էր «լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ ապակիներով».:

Իմ կողմից կազմվել էր գանգատ այդ որոշման դեմ, որը 12.06.2023թ ուղարկվել էր պարեկային ծառայությանը:

Ահա այսօր ստացա պարեկային ծառայության 12.07.2023թ որոշումը, որով Մեր պահանջը բավարարվել է, տուգանք նշանակելու մասին որոշումը`բեկանվել, գործը` կարճվել, պարզ ասած` տուգանք նշանակելու մասին որոշումը վերացվել է:

Հ.Գ. Երևի թե ՆԳՆ-ն կրկին պարզաբանմամբ հանդես գա»: