Վա՛յ, Ղարաբա՛ղ, տես՝ ով է ճակատագիրդ որոշում


Վա՛յ, Ղարաբա՛ղ, տես՝ ով է ճակատագիրդ որոշում
Հուլիս 21 13:09 2023

Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ: Արցախից հրաժարվելով՝ ՀՀ-ի համար մարտահրավերները միայն ավելացան: Այս մասին Արցախի ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Նելա Գրիգորյանը:


Նա նշեց, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ միայն միասին կարող ենք դիմադրել «հայրենիքի օրեցօր հանձնման ազգադավ գործողություններին»:


«Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում հայ ժողովրդի համար ընդունելի համարվել որևէ դեպքում չի կարող: Դրա մասին խոսելն ինքնին հանցագործություն է»,- ասաց Գրիգորյանը:


Ըստ նրա՝ այս ճակատագրական ժամանակահատվածում արցախցին իրավունք չունի անտարբեր մնալ հայտարարություններին, թե Արցախն Ադրբեջան է։

 
«Վա՛յ, Ղարաբա՛ղ, տես՝ ով է քո ճակատագիրը որոշում։ Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց  Նիկոլ Փաշինյանն է, նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։ Հայեր  արթնացե՛ք  աղետի եզրին ենք, մենք  ոչնչացման սպառնալիքի տակ ենք»,- ասաց պատգամավորը: