Արցախում լուրջ խնդիր է դարձել հիգիենայի պարագաների ձեռքբերումը


Արցախում լուրջ խնդիր է դարձել հիգիենայի պարագաների ձեռքբերումը
Հուլիս 21 10:06 2023

Լիակատար շրջափակմամբ պայմանավորված` Արցախում լուրջ խնդիր է դարձել նաև հիգիենայի պարագաների ձեռքբերումը։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը՝ նշելով, որ բազմաթիվ  քաղաքացիներ գերատեսչություն են դիմում այդ հարցով։

«Վերջին ամիսներին նախարարության դիմումատուների թիվը կտրուկ աճել է, որովհետև օրեցօր խնդիրները էլ ավելի են խորանում, և նախարարությունը իր ունեցած խիստ սահմանափակ ռեսուրսների շնորհիվ փորձում է ամենածայրահեղ դեպքերում որոշակի աջակցություն ցուցաբերել։ Ներկայիս պայմաններում, սակայն,  լրիվությամբ ապահովել բոլորի կարիքները հնարավոր չէ»,-նշել է Վ. Առաքելյանը։