Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում


Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում
Հուլիս 20 22:43 2023

Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներն են հնչել Երևանում: Ժամը  21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Տիգրան Մեծ պողոտայում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, կրակոցներ են հնչել: 

 

 

 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել են 2 կրակված պարկուճ, դանակ, արնանման հետքեր, ակնոց: 

 

Այս պահին ոստիկանությունը պարզում է՝ արդյոք դեպքի հետևանքով հիվանդանոց տուժած քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ: 

 

 

Դեպքի վայր են ժամանել արդեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: 

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: