ՀԱՊԿ առաքելությունը նշանակալի ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում. գնդակը հայկական կողմում է. Մարիա Զախարովա


ՀԱՊԿ առաքելությունը նշանակալի ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում. գնդակը հայկական կողմում է. Մարիա Զախարովա
Հուլիս 20 15:35 2023

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության տեղակայումը կնպաստի իրավիճակի կայունացմանը, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում չէ: Միևնույն ժամանակ, կազմակերպության առաքելության տեղակայումը Հայաստանում զգալի ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կայունացման գործում: Գնդակը հայկական կողմում է»,- նշել է Զախարովան:
 
Հիշեցնենք՝ ապրիլի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Aysor.am-ի հարցին, ասել էր՝ Հայաստանը պատրաստ է, որ ՀՀ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայվի:
 
«Մենք այդ ուղղությամբ շարունակում ենք աշխատել», - ասել էր վարչապետը։