ՊՆ առաջնահերթ կարիքների համար շուրջ 6,67 մլրդ դրամ կհատկացվի


ՊՆ առաջնահերթ կարիքների համար շուրջ 6,67 մլրդ դրամ կհատկացվի
Հուլիս 20 11:50 2023

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2023 թվականի բյուջեի նախագծում եւ ՊՆ-ին հատկացնել շուրջ 6,67 մլր դրամ՝ առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման իրականացման նպատակով:

Որոշման նախագծով նախատեսվում է կատարել վերաբաշխում, որն ուղղվելու է ՀՀ ԶՈՒ կարիքների բավարարմանը: