Բրյուսելյան եռակողմ հանդիպումն արդյունք չտվեց․ Բաքուն Արցախում իրականացնում է էթնիկ զտման քայլեր


Բրյուսելյան եռակողմ հանդիպումն արդյունք չտվեց․ Բաքուն Արցախում իրականացնում է էթնիկ զտման քայլեր
Հուլիս 20 11:25 2023

«Բրյուսելի հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց»,- այդ մասին Կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բրյուսելի եռակողմ հանդիպումից շատ կոնկրետ արդյունքներ չեմ կարող ներկայացնել, բայց բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ»,- ընդգծել է նա։ 

Փաշինյանի խոսքով՝ առանց միջազգային ներգրավածության ու մեխանիզմների այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել, քանի որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ ու սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ։