Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ


Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ
Հուլիս 19 21:19 2023
Մարտական մի շարք հենակետերում նախարարը հետևել է մարտական հերթապահության կրմանը, ինչպես նաև` հենակետերի կառուցման, կահավորման, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել առաջնագծում իրականացվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: 
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցվել է տարեկան պլանով նախատեսված աշխատանքների ընթացքի և առաջիկա անելիքների մասին: 
 
Պատասխանատուները ներկայացրել են ամրաշինական և ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի, առաջնագիծ տանող ճանապարհների կառուցման և վերանորոգման համալիր ծրագիրը, որն իրականացվում է սահմանված ժամկետներում և նախանշված ծավալներով: 
 
 Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն` պատասխանատու առաքելությունն իրականացնելիս: