Արարատի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի


Արարատի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի
Հուլիս 19 16:38 2023

Հուլիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արարատի մարզի բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Հայտնում է shamshyan.com-ը։

 

 

 

Պարզվել է, որ Ռ․ Ա․-ն հրացանով կրծքավանդին կրակելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

 

Տղամարդն ունեցել է առողջական խնդիրներ, և նրան մահացած հայտնաբերել են ընտանիքի անդամները։