10 հետաքրքիր փաստ Շրի Լանկայի մասին


10 հետաքրքիր փաստ Շրի Լանկայի մասին
Հունիս 29 22:36 2023

 

    1. «Շրի Լանկա» անունը սանսկրիտից թարգմանվում է որպես «Օրհնված երկիր»: Երկրի լրիվ անունն է՝ Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն:

    2. Շրի Լանկան Մեծ Բրիտանիայից անկախացել է 1948թ.: Մինչեւ 1972թ. կղզին կոչվել է Ցեյլոն:

    3. Կղզու բնակչության մեծամասնությունը, մոտ 70%-ը բուդդիզմ է դավանում:

    4. Երկրի մայրաքաղաքը Կոլոմբոն է, որի բնակչությունը կազմում է մոտ 600 հզր. մարդ:

    5. Շրի Լանկան հայտնի է իր բարձրորակ թեյով, կարելի է ասել, որ այստեղ է աճում աշխարհի լավագույն թեյը:

    6. Այսօր կրթված է համարվում Շրի Լանկայի բնակչության 92%-ը, ինչը շատ բարձր ցուցանիշ է Հարավային Ասիայի երկրների համար:

    7. Երկրի պետական լեզուներն են թամիլերենն ու սինգալերենը, մեծ տարածում ունի նաեւ անգլերենը:

    8. Կանդի քաղաքում գտնվում է Բուդդայի ատամի տաճարը, որը կղզու ամենահայտնի սրբավայրն է:

    9. Երկրի զինանշանի վրա պատկերված է առյուծ, որը խորհրդանշում է բուդդիզմը եւ ցեյլոնցիների նախահորը, իրենց առաջին արքային, որը խիզախ էր եւ ուժեղ ու առաջինը ընդունեց բուդդիզմ:

    10.  Շրի Լանկան զբաղվում է թանկարժեք քարերի արտահանմամբ: Այդ երկրում բավականին մատչելի գներով կարելի է ձեռք բերել սուտակ, զմրուխտ եւ այլն: