«Այդ մարդը կորցրել է ժամանակի զգացողությունը. հիմա իրեն ճնշո՞ւմ են, թե՞ սա իր ռեժիսուրայով բեմադրված հնարք է». Շուշեցի պատմաբանը՝ Փաշինյանին


«Այդ մարդը կորցրել է ժամանակի զգացողությունը. հիմա իրեն ճնշո՞ւմ են, թե՞ սա իր ռեժիսուրայով բեմադրված հնարք է». Շուշեցի պատմաբանը՝ Փաշինյանին
Հունիս 29 13:49 2023

Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան Աշոտ Հարությունյանի կարծիքով՝ Վաշինգտոնում բանակցող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը պետք է ականջալուր լիներ Արցախի ԱԺ հայտարարությանը և դադարեցներ բանակցությունները՝ հաշվի առնելով, որ այն լուրջ մեսիջ էր։

 

«Սակայն այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից։ Հայաստանի ղեկավարությունն առիթից օգտվելով, որ Ադրբեջանը հունիսի 28-ին նման միջադեպ է հրահրել սահմանին, կարող էր հայտարարել, որ այլևս չի վարելու բանակցություններ, նաև Արցախի հարցով չի խոսելու, ուստի Ադրբեջանը պետք է Արցախի հետ սկսի բանակցություններ վարել։ Այդ դեպքում հնարավոր էր՝ որևէ արդյունք ունենայինք, հատկապես, եթե նման հայտարարություն արվել է Միացյալ Նահանգներում»,-168.am–ի հետ զրույցում ասաց Աշոտ Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ Արցախի ԱԺ ընդունած հայտարարությանը, որով կոչ էին անում Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանին դադարեցնել բանակցությունները, պահանջելով, որպեսզի Ադրբեջանը Արցախի ու Հայաստանի սահմաններին պահպանի լիակատար զինադադար և միայն այդ պահանջի կատարումից հետո վերսկսի բանակցությունները։

Պատմաբանի խոսքով՝ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի արցախահայության իրավունքների ու անվտանգության միջազգային մեխանիզմների մասին, միևնույն է՝ միջազգային որևէ մեխանիզմով անհնար է խաղաղ ապրել Ադրբեջանի կազմում. 1988 թվականը դրա լավագույն ապացույցն է եղել։

 

«Կարծում եմ՝ այդ մարդը կորցրել է ժամանակի զգացողությունը, եթե, օրինակ, նա նման բան ասեր 1988 թվականի փետրվարի 13-ին, երբ դեռ բողոքի ակցիաները չէին մեկնարկել Ստեփանակերտում, նրան ինչ-որ տեղ կհասկանայի, բայց երբ նա այդ մասին խոսում է 2023 թվականին, նշանակում է՝ իսկապես կորցրել է ժամանակի զգացողությունը։

Ավելին՝ այստեղ