Նախագահը Նաիրի Հունանյանի եղբորը ներում շնորհելու դիմումի մասիմն որոշում է կայացրել


Նախագահը Նաիրի Հունանյանի եղբորը ներում շնորհելու դիմումի մասիմն որոշում է կայացրել
Հունիս 29 16:42 2023

Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը՝ ցմահ ազատազրկված Կարեն Հունանյանին։

 

Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը հրապարակված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։ Մերժման պատճառների մասին չի հաղորդվում։

 

Հրամանագիրը ստորագրվել է հունիսի 26-ին։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլխի եղբայրը ավելի վաղ դիմել էր կառավարություն՝ խնդրելով իրեն ներում շնորհել և ազատ արձակել։

Ահաբեկչության գործով ցմահ ազատազրկված են նաև հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը և ևս երեք հոգի։