Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից


Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից
Հունիս 29 09:46 2023

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

 

Հունիսի 29-ին, ժամը 02։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

 

Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը։