Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի թվիթերյան գրառմանը


Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի թվիթերյան գրառմանը
Հունիս 28 17:18 2023

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը։

 

«Պարոն վարչապետը հերթական անգամ մոլորեցնում է միջազգային հանրությանը: 

Հայաստանը, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փոխարեն, պետք է կատարի իր պարտավորությունները և հարգի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը թե՛ խոսքով, թե՛ գործով»,- իր արձագանքում նշել է Հաջիզադեն։