Պատերազմը չի ավարտվել․ Հայաստանի իշխանությունը հայաթափում է Արցախը․ Հայաքվե


Պատերազմը չի ավարտվել․ Հայաստանի իշխանությունը հայաթափում է Արցախը․ Հայաքվե
Հունիս 28 11:56 2023

ՀայաՔվե քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

Պատերազմը չի ավարտվել։

 

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:

 

Հայաստանի իշխանությունների անգործությունն Արցախի պաշտպանության հարցում ու պարտվողական քաղաքականությունը դիտարկվում է որպես Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց, որը պետք է պատժվի քրեական օրենսգրքով։ Սա է ՀայաՔվե քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության հիմնարար կետերից մեկը։Հայաստանի Հանրապետությունը պետք է կատարի Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի ստանձնած պարտավորությունները, հայ ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը՝ Արցախն ազատ և անկախ տեսնելու հարցում։