Արմեն Աշոտյանը պահվում է մենախցում. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատասխանը


Արմեն Աշոտյանը պահվում է մենախցում. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատասխանը
Հունիս 27 23:26 2023

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մենախցում: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քրեակատարողական հիմնարկի մամուլի ծառայությունից։

 
 

««Ձերբակալված և կալանավորված անձանց պահման մասին» 31-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորված Արմեն Աշոտյանը պահվում է մենախցում»,-նշել է մամուլի ծառայությունը: