Յուրիկ Հովեյանը հռչակվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն


Յուրիկ Հովեյանը հռչակվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
Հունիս 27 23:24 2023

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Յուրիկ Հովեյանը կամային հաղթանակով նվաճեց ոսկե մեդալ:

63 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովեյանը մրցեց Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երյոմենկոյի հետ եւ հաղթեց վերջին միավորի առավելությամբ՝ 5:5 հաշվով: