Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակել․ ԱՀ ՊՆ-ն սահմանային իրադրության մասին


Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակել․ ԱՀ ՊՆ-ն սահմանային իրադրության մասին
Հունիս 27 21:58 2023

Հունիսի 27-ի ժամը 20:05-ի սահմաններում իբր հայկական կողմի արձակած կրակոցից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին ապատեղեկատվությունը տարածելուց հետո, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում մեկ ական Ճանկաթաղի ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի։

 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։