Քաղաքցին տուգանքի մատերիալ է. Վարորդները վաղվանից կտուգանվեն․ ՃՈ հայտարարությունը


Քաղաքցին տուգանքի մատերիալ է. Վարորդները վաղվանից կտուգանվեն․ ՃՈ հայտարարությունը
Հունիս 27 20:25 2023

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի հունիսի 28-ից տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվելու են Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոնների խախտումները։

 

 

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում, մասնավորապես՝ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին: