Գայի պողոտան կտեսանկարահանվի․ ոստիկանության հայտարարությունը


Գայի պողոտան կտեսանկարահանվի․ ոստիկանության հայտարարությունը
Հունիս 27 17:07 2023

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի հունիսի 28-ից տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվելու են Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոնների խախտումները։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: