ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ անդրադառնալով վարչապետ դառնալուց հետո ՀՀ առաջին նախագահի հետ ունեցած հանդիպմանը, Փաշինյանն ասել է. «Երբ 2018-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում էր եղել, հետագայում՝ պատերազմից հետո, հարց եղավ՝ ի՞նչ ա ինձ ասել, ասացի՝ ասել ա՝ հողերը տուր, բայց իրենք հերքեցին, էդ էլ ըտեղ փակեցին: Գոնե հիմա հնարավորություն կունենայի ասելու՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել ա՝ տուր, բայց հերքեցին, ես սուտ դուրս եկա»:










