Ամեն ինչում մեղավոր եմ, իմ մեղադրական եզրակացությունը գրելիս փակուղու առաջ եմ կանգնում․ Նիկոլ Փաշինյան


Ամեն ինչում մեղավոր եմ, իմ մեղադրական եզրակացությունը գրելիս փակուղու առաջ եմ կանգնում․ Նիկոլ Փաշինյան
Հունիս 27 16:11 2023

Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում։

Այս մասին ԱԺ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 Ըստ Փաշինյանի, սակայն, ինքը մեկ խնդիր ունի։

«Երբ, որ թուղթ ու գրիչը վերցնում եմ և սկսում եմ ձևակերպել իմ մեղադրական եզրակացությունը, ձևակերպում եմ, ձևակերպում եմ, ինչ-որ մի տեղ մտնում եմ փակուղի»,- նշեց նա։

Այս հարցում Նիկոլ Փաշինյանը նաև ընդդիմության օգնությունն է ակնկալում։

«Գալիս և ԱԺ-ում ինձ ասում են, որ Կովսականը տվեցիր, հետո ասում են՝ պատերազմը չկանգնեցրեցիր։ Հետո բացում և տեսնում եմ, որ Կովսական չէ, այլ՝ Զանգելան։ Հարգելի՛ գործընկերներ, ձեր խնդիրը նրանում է, որ մի նախադասության մեջ ինձ մեղադրում եք, որ Կովսականը հանձնել եմ, մյուս նախադասության մեջ մեղադրում եք, որ Զանգելանը չեմ հանձնել։

Սա քաղաքական ձև չէ։ Ես ինձ մեղավոր եմ ճանաչում և զգում, բայց իմ մեղադրական եզրակացությունը գրելիս գալիս և փակուղու առաջ եմ կանգնում, կանգնում եմ՝ Զանգելանի առաջ»,-դիմելով ընդդիմությանն ասաց վարչապետը։