Picsart. Անցյալ շաբաթը մեր համայնքի համար լի էր ցավով


Picsart. Անցյալ շաբաթը մեր համայնքի համար լի էր ցավով
Հունիս 27 09:19 2023

Անցյալ շաբաթ Փարաքարում դաժանությամբ սպանված Նվարդ Նալչաջյանն աշխատում էր Picsart Armenia-ում։ Ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Անցյալ շաբաթը մեր համայնքի համար լի էր ցավով. մեր սիրելի գործընկեր Նվարդ Նալչաջյանը վաղաժամ և անարդար ձևով հեռացավ կյանքից։

Նվարդը մեզ համար կա և կմնա պարկեշտ, առաքինի, կայացած, հայրենասեր, աշխատասեր, խելացի և բացառիկ պատասխանատվության տեր մարդ։

Պիքսարտ ընկերությունը հայտնում է իր խորին ցավակցությունը Նվարդի ընտանիքին ու ընկերներին։
Մնաս լույսերի մեջ, սիրելի Նվարդ»։