Արարատի մարզում 2-ամյա երեխան անզգուշաբար վայր է ընկել տան պատուհանից․ Shamshyan.com


Արարատի մարզում 2-ամյա երեխան անզգուշաբար վայր է ընկել տան պատուհանից․ Shamshyan.com
Հունիս 26 17:21 2023

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործեր նախարարության Ոստիկանության Արարատի բաժին «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի սալջարդ, ուղեղային կոմա, վերին շնչուղիների աստիացիա, ծոծրակային շրջանի փակ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը: 

 

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 2-ամյա Արեգ Ս.-ն է, ով  հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Կոմիտաս փողոցի շենքրից մեկի բակից: 

 

 

Պարզվել է նաև, որ ժամը 16:50-ի սահմաններում  նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում խաղալու ժամանակ երեխան բարձրացել է պատուհանագոգին և պատուհանի բաց փեղկին ամրացված ցանցին է հենվել, որը բացվել է և երեխան վայր է ընկել բետոնապատ գետնին: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, երեխային քիչ առաջ «Արարատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

 

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: 

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։