Փարիզում բացվելու է միջնադարյան Անգլիայի հազվագյուտ նմուշների ցուցահանդեսը


Փարիզում բացվելու է միջնադարյան Անգլիայի հազվագյուտ նմուշների ցուցահանդեսը
Հունիս 26 01:00 2023

Փարիզի նոր ցուցահանդեսը կոչված է ցուցադրելու, որ Անգլիան միջնադարում՝  մ․թ․ 1000-1500 թթ․-ին,  եղել է եվրոպական դինամիկ գեղարվեստական, ճարտարապետական, առևտրական և մշակութային բեմի շատ  կարևոր մասը, գրում է The Guardian-ը։

 

Կազմակերպիչները հայտարարել են, որ այս միջոցառումը վարկաբեկում է հիմնականում Լա Մանշից այն կողմ եղած «հայտնի կարծիքը», թե միջնադարյան Անգլիան «պրիմիտիվ և բարբարոս» է եղել, մինչդեռ Ֆրանսիան և Եվրոպայի մյուս մասերը վայելել են գոթական զենիթը։ 

 

 

Ջեյմս Ռոբինսոնը, ցուցահանդեսի ղեկավարը և լոնդոնյան V&A-ում  դեկորատիվ արվեստի և քանդակի նմուշների պահապանն ասել է, որ վերջին կես դարում   միջնադարի եվրոպական արվեստի մեջ Անգլիայի ներդրումի «վերագնահատում» է տեղի ունեցել։

 

Ցավոք, այն ժամանակ, երբ Ֆրանսիան և եվրոպական մյուս երկրները հիմնականոմ պահպանել են իրենց միջնադարյան գանձարանը, Անգլիայի գեղարվեստական ժառանգությունը «համակարգված և անխնա ոչնչացվել է» 16-րդ դարի Ռեֆորմացիայի և 1640-ականներին Օլիվեր Կրոմվելի գլխավորած հեղափոխության կողմից, պատմել է նա։

 

Գոթական ոճը, որն առավելագույն արդյունավետությամբ դրսևորվել է ճարտարապետության մեջ, արվեստի գերիշխող տեսակ էր Եվրոպայում 13-15-րդ դարերում և հանգեցրել է ապշեցուցիչ տաճարների ստեղծման։ Այս շրջանում մեծ թափ են ստանում գեղանկարչությունը, քանդակագործությունը, զարգանում է գոբելենագործությունը և ասեղնագործությունը։

 

Անգլիական Ռեֆորմացիան, որ սկսվեց այն բանից հետո, երբ Հենրիխ 7-րդը Անգլիայի եկեղեցին պոկեց Հռոմի պապի և կաթոլիկ եկեղեցու իշխանությունից, հանգեցրեց նրան, որ թագավորի գլխավոր նախարար Թոմաս Կրոմվելը փակեց երկրի վանքերը՝ առգրավելով դրանց հարստությունը և շատ դեպքերում կողոպտելով շենքերը։ 

 

Հաջորդ շաբաթ Ծովային հյուրանոցում բացվող փարիզյան ցուցահանդեսի ցուցանմուշների մեջ հազվագյուտ իրեր են, որոնք փրկվել են 16-17-րդ դարերի կողոպուտից և ավերումներից։