«Տիտանում» մահացած միլիարդատիրոջ ընկերը պատմել է, որ համոզում էր ընկերոջը՝ չսուզվել


«Տիտանում» մահացած միլիարդատիրոջ ընկերը պատմել է, որ համոզում էր ընկերոջը՝ չսուզվել
Հունիս 26 00:58 2023

«Տիտան» բատիսկաֆում մահացած միլիարդատեր Հեմիշ Հարդինգի ընկերը պատմել է, թե ինչպես էր համոզում նրան հրաժարվել սուզվելուց, հայտարարելով, որ «չարժի նստել այդ անիծյալ սուզանավը»,- գրում է The Mirror-ը:

 

 

Աշխարհի ամենափորձառու ստորջրյա ջրասուզակներից Վիկտոր Վեսկովոն՝ Հեմիշի ընկերը, ասել է, որ չնայած իր ջանքերին, Հարդինգը հաստատապես որոշել էր նավարկել այդ բատիսկաֆով:

 

«Ես այս մասին զրուցել եմ Հեմիշի հետ եւ ասել, որ նա չպետք է նստի այդ անիծյալ սուզանավը: Դա միայն ժամանակի հարց էր, որ նրանք (Ocean-Gate ընկերությունը՝ խմբ․) կսպանեն ինչ-որ մեկին: Բայց Հեմիշը իսկապես շատ էր ցանկանում հասնել «Տիտանիկին», եւ դա միակ հնարավորությունն էր: Հիմա ես ինքս ինձ հարց եմ տալիս. «Գրողը տանի, ինչո՞ւ ես ավելի մեծ աղմուկ չբարձրացրեցի: Գուցե ես պետք է ավելի ագրեսիվ լինեի»,- հիշողություններն ու զգացողություններն է փոխանցել Վեսկովոն:

 

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ԱՄՆ-ի առափնյա պարեկությունը հաղորդել էր, որ «Տիտան» բատիսկաֆում, որն անհետացել է անցյալ կիրակի «Տիտանիկ» նավի խորտակման վայրի ճանապարհին, «աղետալի պայթյուն» է տեղի ունեցել: