Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 26-ից հուլիսի 2-ը


Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 26-ից հուլիսի 2-ը
Հունիս 25 14:04 2023

ԽՈՅԵՐ

 

Խոյերին անակնկալներով լի շաբաթ է սպասվում: Կամ ձեզ կայցելեն հեռու բարեկամները, կամ էլ ձեզ մոտ կառաջանա մի հետաքրքիր միտք` կապված անձնականի հետ: Մի վախեցեք. բարեկամները չեն պատրաստվում երկար մնալ ձեր տանը, իսկ տարօրինակ մտքերը շուտով կլքեն ձեզ:

 

 

ՑԼԵՐ

 

Սիրո եւ հոգատարության կարիք կզգաք. ափսոս, որ ձեր սիրելին դա չի նկատի: Փորձեք նրան ամեն կերպ ցույց տալ ձեր զգացմունքները, եթե նա, ամեն դեպքում, չհասկանա ձեզ, մտածեք` արդյո՞ք նա հենց այն անձնավորությունն է, որը պետք է լինի ձեր կողքին:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

 

Ձեր սիրելիի գլխում մի միտք կծագի, որը կգրավի նաեւ ձեզ: Այնպես որ` ձեզ բավականին էմոցիոնալ եւ խոստումնալից շաբաթ է սպասվում:

 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

 

Ձեր սիրելին միայնակ չէ, նա նաեւ բարեկամներ ունի: Դուք եւս մեկ անգամ կհամոզվեք դրանում: Աշխատեք նրանց հետ բարեհամբույր լինել, սակայն պետք չէ անցնել բոլոր սահմանները: Պարզապես, անկեղծ ժպիտն ու  քաղաքավարությունն ավելորդ չէին լինի:

 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

 

Առյուծներին խորհուրդ է տրվում ժամանակն անցկացնել սիրելիի հետ: Պարտադիր չէ միասին քննարկեք լուրջ հարցեր: Միմյանց ներկայությունը վայելելն արդեն իսկ հաճելի կլինի երկուսիդ համար էլ:

 

ԿՈՒՅՍԵՐ

 

Պետք չէ դիմել ծայրահեղությունների: Ստեղծված իրավիճակից ելք կա: Պետք չէ փնտրել, թե որն է այդ ելքը: Ամեն ինչ ինքնիրեն կհարթվի:

 

ԿՇԵՌՔՆԵՐ

 

Ձեր սիրելին դժվարությամբ կկայացնի մի որոշում, որն ամբողջությամբ կազդի ձեր համատեղ ապագայի վրա: Դժվար է ասել, թե ինչու է նրա այդ քայլից կախված ձեր ապագան, սակայն դա փաստ է:

 

ԿԱՐԻՃՆԵՐ

 

Ձեր սիրելին կզարմանա ձեր քայլերից: Ձեր անկանխատեսելիությունը նրան կվախեցնի: Սակայն մի փորձեք կենտրոնանալ դրա վրա: Ձեզ պահեք այնպես, ինչպես հարմար է, իսկ եթե նա ձեզ անկեղծ սիրում է, ուրեմն կընդունի ձեր ցանկացած քայլը:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

 

Սիրելիի հետ շփման ժամանակ ամողջովին հույսը դրեք ձեր խղճի վրա: Միայն նրա օգնությամբ կկարողանաք առաջնորդվել եւ ճիշտ որոշումներ կայացնել:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

 

Ձեր եւ ձեր սիրելիի անցյալից որոշ դրվագներ կհիշեք, որոնք ձեզ կտխրեցնեն: Աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ ձեր ներկայի վրա: Դուք միասին լավ պահեր էլ եք ապրել, դրա համար էլ մինչ օրս միասին եք:

 

ՋՐՀՈՍՆԵՐ

 

Ձեր հարաբերություններում որոշակի տարաձայնություններ կնկատվեն: Ձեզ կփորձի խոչընդոտել որեւէ երրորդ անձնավորություն: Նրան փնտրեք ձեր ընդհանուր ծանոթների մեջ:

 

ՁԿՆԵՐ

 

Ձեզ կնյարդայնացնի այն երաժշտությունը, որը լսում է ձեր սիրելին: Սակայն պետք չէ կոնֆլիկտներ ստեղծել: Պարզապես, խնդրեք նրան կրել ականջակալներ: Այդպես նա ձեզ կազատի ձեզ համար տհաճ հնչյուններից: