Փաշինյանը Պուտինին ասել է, որ չնայած ՌԴ-ի իրադարձությունները երկրի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրի իրավիճակի վերաբերյալ


Փաշինյանը Պուտինին ասել է, որ չնայած ՌԴ-ի իրադարձությունները երկրի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրի իրավիճակի վերաբերյալ
Հունիս 24 22:48 2023

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ:

 

ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին: