Վրաստանի ՆԳՆ–ն՝ Ռուսաստանի հետ սահմանը փակելու մասին


Վրաստանի ՆԳՆ–ն՝ Ռուսաստանի հետ սահմանը փակելու մասին
Հունիս 24 17:54 2023

Վրաստանը չի փակի Ռուսաստանի հետ սահմանը, հայտարարել են երկրի Ներքին գործերի նախարարությունից։

 

 

«Ելնելով հանրության բարձր հետաքրքրությունից՝ ցանկանում ենք արձանագրել, որ «Դարիալ» սահմանային անցակետում իրավիճակը հանգիստ է, անցակետը գործում է սովորական ռեժիմով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

 

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ ոչ մի ուղղությամբ ուղեւորների կամ տրանսպորտային միջոցների ավելացված հոսք չկա։