Հիքմեթ Հաջիևը Լաչինի միջանցք այցելած դեսպաններին ասել է՝ ինչու են բետոնե արգելապատնեշներով փակել ճանապարհը


Հիքմեթ Հաջիևը Լաչինի միջանցք այցելած դեսպաններին ասել է՝ ինչու են բետոնե արգելապատնեշներով փակել ճանապարհը
Հունիս 24 15:03 2023

Ադրբեջանի օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները այցելել են Լաչինի միջանքում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետ:

Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում գրել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: 

Անդրադառնալով հունիսի 22-ին բետոնե արգելապատնեշներով Լաչինի միջանցքը փակելու թեմային, Հաջիևը գրել է, որ տեղում ժամանավակվորապես քննություն է իրականացվում օրերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և ճանապարհի փակման մասին հայտարարությունները որակել «անհիմն»:

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: