Ցելով կրակում էին․ Ադրբեջանցիներն այսօր նորից կրակել են Երասխի գործարանի ուղղությամբ. Երասխի բնակիչներ


Ցելով կրակում էին․ Ադրբեջանցիներն այսօր նորից կրակել են Երասխի գործարանի ուղղությամբ. Երասխի բնակիչներ
Հունիս 24 12:28 2023

Ուղիղ ժամը 11.00-ին ադրբեջանցիները կրակեցին գործարանի վրա՝ ցելով կրակում էին։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրին Երասխի բնակիչները:

 

 

«Կոնկրետ թիրախային կրակում էին գործարանի ուղղությամբ՝ ցելով կրակում էին։ Մոտավորապես տասը կամ տասնմեկ կրակոց արձակեցին, աշխատողներն էլ վազելով փախան»,-պատմում է դեպքի ականատեսը։

 

Բնակիչները պատմեցին, որ երեք օր գործարանի տարածքում ոչ մի աշխատանք չէին իրականացնում, այսօր էին սկսել թեթև աշխատանք տանել, այն էլ ադրբեջանցիներն արագ կասեցրին:

 

 

Կապ հաստատեցինք Երասխ վարչական շրջանի ժամանակավոր պաշտոնակատար Նվեր Սամվելյանի հետ, ով ասաց, որ չնայած Արմաշի բնակիչ է ու այս պահին Երասխում չէ, սակայն իրենց մոտ էլ են լսվում կրակոցները։

 

«Ճիշտն ասած զնագահարեցի գործարանի աշխատակիցներից մեկին, ասեցին առավոտյան եկել են, որ աշխատանք անեն, նորմալ գործը որ պիտի սկսեին, այն էլ կրակել են նորից այդ ուղղությամբ։ Հիմա սպասում են հրահանգների իրենց ղեկավարներից, որ հասկանան ինչ անել։ Վախենում են՝ դրա համար էլ դեռ չեն սկսել աշխատանքը՝ սպասւոմ են ցուցումների»,-ասաց Սամվելյանը։

 

Հետաքրքրվեցինք, վնասներ հասցնրե՞լ են, վերջինս ասաց, որ առարկայական վնասներ չեն տվել։

 

«Մի քանի հատ կրակում են այդ ուղղությամբ, որ ցույց տան՝ մենք էդ նույն պազիցիային ենք, մի արեք էդ գործը։ Պարտադիր չի, որ ինչ-որ մեկին վիրավորեն կամ խփեն, կարող է այդ ուղղությամբ մի քանի հատ կրակեն՝ մի երկու ժեշտ-մեշտի ու զգուշացնեն, որ մենք էդ նույն մտքին են, բայց կոնկրետ վնասներ չի եղել»,-ասաց Սամվելյանը։ Պարզ է, որ ԱՄՆ դրոշի տեղադրումը ոչինչ չտվեց` ադրբեջանցիներն արհամարհում են գերտերության դրոշն էլ, պահանջներն էլ:

 

 

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/e3d6e4f09146de1ce9e48a26fe23130c