Արցախում ակցիաները դադարեցվել են․ «Հրապարակ»


Արցախում ակցիաները դադարեցվել են․ «Հրապարակ»
Հունիս 24 09:58 2023

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանըհավանաբարճամբարափոխ է եղել եւ այլեւս ոչ թե Նիկոլ Փաշինյանի օրակարգն է սպասարկումայլ նախագահ Արայիկ Հարությունյանի։ Տիգրան Պետրոսյանըով Արցախում վերջին տարիներին աչքի էր ընկնում հակառուսական ակցիաներով եւ դիրքորոշումներովպաշտոն ստանալուց հետո տեւական ժամանակ ընդհատակ է անցելչկա անգամ այս օրերիներբ հակառուսական տրամադրություններըթերեւսօբյեկտիվ պատճառներով հասել են գագաթնակետին։

Երեկ փորձեցինք Պետրոսյանից պարզել՝ արդյոք չե՞ն պատրաստվում հերթական ակցիան իրականացնել Արցախում տեղակայված ռուսական ռազմաբազայի կենտրոնակայանի դիմաց՝ այն պատճառովոր մեկ շաբաթից ավելի է՝ Արցախը լիակատար շրջափակման մեջ էմինչդեռ խաղաղապահների առաքելությունն է՝ ապահովել անխափան երթեւեկը կամ առնվազն հումանիտար բեռների տեղափոխումը։ Սակայն Պետրոսյանը չպատասխանեց մեր զանգերին։

Հիշեցնենքոր մինչ նշված խորհրդի ղեկավար նշանակվելը՝ ապրիլ ամիսըՏիգրան Պետրոսյանը քանիցս նման ակցիաներ էր իրականացնումորոշ տեղեկություններով՝ հաճախ Փաշինյանի ցուցումով։ Այդ փաստը ՀՀ վարչապետն օգտագործում էր դաշնակիցների հետ փոխհարաբերություններում՝ վկայակոչելով Արցախում առկա հակառուսական տրամադրությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում