Ոստիկանները շատ են սիրում իրենց նախարարին ու նրա տեղակալներին. «Հրապարակ»


Ոստիկանները շատ են սիրում իրենց նախարարին ու նրա տեղակալներին. «Հրապարակ»
Հունիս 24 09:36 2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ գրել էինքոր ՆԳՆ ենթակայության ներքո գործող կառույցներում՝ ոստիկանության բաժիններումփրկարար ծառայություններում եւ այլնհանձնարարվել է փակցնել ոստիկանապետ Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալների նկարներըԸստ հիերարխիայիվերեւում Վահե Ղազարյանի մեծ նկարն է տեղակայվումներքեւում կողք-կողքի շարված են 4 տեղակալների՝ Դավիթ ՀամբարյանիԱրփինե ՍարգսյանիԱրամ Հովհաննիսյանի եւ Կամո Ցուցուլյանի նկարները։ Ոստիկանությունից գրավոր հարցմամբ խնդրել էինք պարզաբանելթե ճի՞շտ է արդյոք այդ տեղեկատվությունըթեեւ առանձին ոստիկաններ մեզ հետ մասնավոր զրույցներում հաստատել էին այդ տեղեկությունը։ Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան հետեւյալ պարզաբանումն ենք ստացել․

«ՆԳ նախարարության ղեկավարությանը վերաբերող նյութերի (կենսագրական տվյալներլուսանկարներ եւ այլնկիրառումն անձնակազմի հետ տարվող աշխատանքներում՝ կանոնակարգված չէեւ ստորաբաժանումներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում այդ կարգի նյութերի օգտագործման ոլորտն ու նպատակահարմարությունը»։

Փաստորեն ենթադրվում էոր ներքին գործերի նախարարության մի ստորաբաժանումը կարող էօրինակՎահե Ղազարյանի նկարով բացիկներ պատրաստելմյուս ստորաբաժանումը՝ ասենքԱրփինե Սարգսյանի նկարով շապիկներ կրել կամ Կամո Ցուցուլյանի նկարը դնել աշխատանքային համակարգիչների էկրաններինեւ այսպես շարունակ։ Իսկիրականումոստիկանության պատասխանը փորձում է մեզ հասկացնելոր ոչ թե վերեւներից է այդ վինետկան տեղադրելու հրահանգն իջեցվելայլ ոստիկաններըՎահե Ղազարյանի եւ նրա տեղակալների հանդեպ ունեցած անկեղծ ու անբասիր սիրուց դրդվածբերել ու նրանց նկարները կախել են իրենց հիմնարկների պատերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում