Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը․ Զախարովա


Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը․ Զախարովա
Հունիս 23 18:06 2023

Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման գործողությունները խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այս մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

 

 

«Նման քայլերը հանգեցնում են լարվածության աճի, չեն նպաստում Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացող գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը։ Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը»,- գրել է Զախարովան։

 

Զախարովան նաև հույս է հայտնել, որ «Երևանը դուրս չի գա եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից»։

 

 

«Նրանց գործունեության դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է «տեղում» էսկալացիայի։ Նշում ենք համապատասխան հանձնաժողովի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի կարևորությունը։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական օգնություն»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը:

 

«Կրկնում ենք մեր կոչը երկու կողմերին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնագրերին ամենաբարձր մակարդակով խստորեն պահպանելու կարևորության, Լաչինի միջանցքի տարածքում անվտանգության ապահովման համար զսպվածության ու պատասխանատվության գիտակցման վերաբերյալ»,- ընդգծել է Զախարովան։

 

Նա եզրափակել է, որ ռուսական կողմը կշարունակի Բաքվի և Երևանի հետ շփումներում ակտիվ ջանքեր գործադրել իրավիճակը  կարգավորելու ուղղությամբ։