Թրքամետ ՔՊ-ականի մահվան արձագանքները ցույց տվեցին հայ ժողովրդի՝ ՔՊ-ի հանդեպ գոյություն ունեցող հանրային տոտալ ատելությունը


Թրքամետ ՔՊ-ականի մահվան արձագանքները ցույց տվեցին հայ ժողովրդի՝ ՔՊ-ի հանդեպ գոյություն ունեցող հանրային տոտալ ատելությունը
Հունիս 23 15:31 2023

ՔՊ-ական Խաչատրյան Վիգենի անժամանակ մահը (նրա մահն անժամանակ են համարում հենց ՔՊ-ականները) մի չափազանց էական փաստ ի հայտ բերեց, որից Նիկոլն ու մյուս կենդանի ՔՊ-ականները պետք է ուզած-չուզած լրջագույն հետևություններ անեն. այդ մարդու մահը ցույց տվեց, թե հանրությունը որքան մեծ արգահատանք է զգում ՔՊ-ական ողջ թիմի հանդեպ: Խաչատրյան Վիգենի մահվան կապակցությամբ, մասնավորապես, նույն սոցցանցերում արված գերբացասակ (մեղմ ասած) մեկնաբանությունները հազարների են հասնում՝ ի ցույց դնելով թերևս ոչ այնքան կոնկերտ անհատի, որքան հենց ամբողջ ՔՊ-ի հանդեպ գոյություն ունեցող հանրային տոտալ ատելությունը:

 

 

Իսկ ի՞նչ է դա նշաշանակում: Դա նշանակում է, որ այն թրքահաճո օրակարգը, որի ջատագովն էր նաև մեռածը, խորապես օտար է հայ ժողովրդին ու հասարակությանը: ՔՊ-ի կամ նույն Խաչատրյան Վիգենի հանդեպ այսքան ատելություն դուրս չէր ժայթքի, եթե թրքական օրակարգ պարտադրելու Նիկոլի նկրտումներն այսքան վառ արտահայտված չլինեին:

 

Բայց թող որևէ մի այլ ՔՊ-ականի չթվա,թե եթե ինքը լիներ մեռնողի դերում, ֆեյսբուքյան մեկնաբանություններն ավելի մեղմ էին լինելու: Պակերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կկատարվի, եթե վաղը մեռնողն ասենք Գռզոն լինի: Ատելութան կրկնակի ու եռակի, եթե ոչ տասնապատիկ ավել չափաբաժին դուրս կհորդի, ու Նիկոլին վերջնակնապես պարզ կդառնա՝ինչ կարող է իրեն սպասվել իշխանության կորստից հետո:

 

 

Այս ամենը շատ լավ հասկանում են ՔՊ-ականները ու հենց դրա պատճառով է, որ ատամներով կառչած են մնում իրենց աթոռներից. կյանքի ու մահվան հարց է դարձել իշխանության մնալ-չմնալը,ու վայ այն օրը, երբ մայր կմտնի Նիկոլի արևը…