Ղարաբաղի հայերին հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջն անընդունելի է. Բայրամով


Ղարաբաղի հայերին հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջն անընդունելի է. Բայրամով
Հունիս 23 13:33 2023

«Ղարաբաղի հայ փոքրամասնությանը հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը հավասարազոր է Ադրբեջանի գործերին միջամտության»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մենք նման նախապայման չենք ընդունում մի շարք պատճառներով։ Ամենասկզբունքային խնդիրը հետևյալն է՝ սա ներքին, ինքնիշխան խնդիր է։ Ադրբեջանի Սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաները, որոնց մաս է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները այս բնակչության իրավունքները երաշխավորելու համար»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ ադրբեջանական հասարակությանը ինտեգրման պայմաններում էթնիկ հայերը կարող են խոսել և կրթություն ստանալ իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը, ինչպես մյուս էթնիկ և կրոնական փոքրամասնությունները: