Վթարի է ենթարկվել Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը


Վթարի է ենթարկվել Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը
Հունիս 22 12:25 2023

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասնակից վարորդներից մեկը Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՖՖ նախագահի խորհրդական Ռուբեն Նազարեթյանն է եղել։ 

 

 

Պարզվել է, որ Range Rover-ը վարել է Երևանի բնակիչ 47-ամյա Ռուբեն Նազարեթյանը, իսկ Ford-ը վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Գարիկ Մարտիրոսյանը։

 

Վթարի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։