Ներկայացնում ենք, թե ինչպես են սիրում կենդանակերպի նշաների ներկայացուցիչները (նշանները դասավորված են ըստ սիրելու աստիճանի):
Ձկներ
Ամենաշատն են տրվում զգացմունքներին։ Չեն զսպում զգացմունքներն ու չեն թաքցնում իրենց վերաբերմունքը սիրելիի նկատմամբ։ Երազկոտ են, հանուն սիրելիի պատրաստ են գնալ ամեն ինչի։ Հավատում են, որ, եթե հետևեն իրենց սրտին, ամեն ինչ լավ կդասավորվի։
Կարիճ
Թաքցնում են զգացմունքները, դժվար է արժանանալ նրանց վստահությանը։ Կարիճների համար չափազանց դժվար է սեր խոստովանել, սակայն նրանց հոգին շատ խորն է. կենդանակերպի նշանների շարքում ամենահավատարիմն են։ Գնահատում են վստահությունն ու ազնվությունը։ Այդ պատճառով էլ երբեք հուսախաբ չեն անի, չեն դավաճանի, եթե նրանց սիրտը 100 տոկոսով ձեզ է պատկանում։
Խեցգետին
Կենդանակերպի նշանների շարքում ամենազգացմունքայինն են։ Սիրո և ուշադրության կարիք ունեն։ Բարի սիրտ ունեն, իսկապես գնահատում են մտերիմներին ու ընկերներին։ Պաշտում են զուգընկերոջը և մեծ ջանքեր ներդնում հանուն հարաբերությունների։ Խեցգետինները կհիշեն ձեր կյանքի բոլոր մանրամասները։ Չնայած կարող են փակ լինել՝ կարողանում են ճանաչել մարդկանց, վստահում են իրենց դատողություններին։
Աղեղնավոր
Անհույս ռոմանտիկներ են։ Հավատում են իսկական սիրուն և ուզում են զուգընկերոջ հետո լինել առհավետ։ Չնայած շատ զգուշավոր են այն հարցում, թե ում են նվիրում իրենց սիրտը, երբ շահեք նրանց վստահությունը, կսիրեն ձեզ ու միայն ձեզ։ Հենց գտնում են իրենց միակին, իրենց թույլ են տալիս ամբողջությամբ խորասուզվել հարաբերություններում։
Կշեռք
Խաղաղության ու համաձայնության նշանը։ Սիրում են բոլորին, բայց կանեն ամեն բան հանուն մարդու, ում նվիրում են իրենց սիրտը։ Կշեռքները հաճախ են իրենց կորցնում հարաբերությունների պատճառով, բայց երբ նրանց ճիշտ են հասկանում ու սեր են նվիրում, նրանց երջանկությունը դառնում է անսահման։
Ավելին՝ այստեղ