ԱՍՏՎԱԾ դժվարություններ է ուղարկում, որպեսզի ձեզ դարձնի այնպիսին, ինչպիսին դուք պետք է լինեք


ԱՍՏՎԱԾ դժվարություններ է ուղարկում, որպեսզի ձեզ դարձնի այնպիսին, ինչպիսին դուք պետք է լինեք
Հունիս 21 21:35 2023

Մի բան հաստատ է՝ կյանքում անընդհատ կհանդիպեք անախորժությունների ու կհաղթահարեք դրանք, քանի որ դժվարություններն անխուսափելի են։ Բայց այն, ինչից կարելի է խուսափել, տառապանքն է: Այն, թե ինչպես եք դուք ընկալում իրավիճակը, ինչպես եք վարվում դրա հետ և ինչպես եք առաջ տանում ձեր կյանքը, այս ամենը ընտրության խնդիր է:

Իհարկե, շատ դժվար է դրական մտածել, եթե խրված ես քաոսի հորձանուտում։ Պարզ է, թե որքան ցավոտ է դա և ինչպես է այդ ամենը կոտրում մարդուն։ Բայց խնդրում ենք, վարժեցրեք ձեր միտքը յուրաքանչյուր դժվար իրավիճակում մի քիչ լավատեսություն գտնելու համար: Պահպանեք այն, քանի դեռ ճանապարհ չեք բացել դեպի լույսը:

 
 

Մեկ տարի կամ մեկ ամիս կամ մեկ շաբաթ անց, այն բանից հետո, երբ ձեզ մոտ խնդիրներ առաջացան, դուք կշրջվեք և երախտապարտ կլինեք այն բաների համար, որոնք դասավորվել են այնպես, ինչպես դասավորվել են: Հիշեք, որ բոլոր դժվարությունները, որոնց միջով անցել եք, ձեզ անթիվ դասեր են տվել:

 
  • Դժվարությունները ձեզ սովորեցրել են՝ ինչպես սիրել և ինչպես չսիրել։
  • Դժվարությունները սովորեցրել են ձեզ, թե ում կարող եք վստահել, ում ոչ:
  • Դժվարությունները ձեզ ցույց են տվել, թե որտեղ պետք է առաջ շարժվել, և որտեղ ոչ մի դեպքում չպետք է շրջվել։
  • Դժվարությունները ձեզ քաջություն են տվել փոխելու ձեր թույլ «ոչ»-ը վստահ մերժման:
  • Դժվարությունները ցույց են տվել ձեզ սիրելու կարևորությունը, նախքան որևէ մեկից սեր ցանկանալը:

Կյանքի յուրաքանչյուր իրավիճակ ոչ միայն խրախուսում է ձեզ աճել, այլ նաև հենց ինքը՝ ձեր զարգացումը այս բոլոր իրավիճակների արդյունքն է: Ձեր վերելքներն ու վայրէջքները երբեք չեն ավարտվում. ցիկլը շարունակվելու է նորից ու նորից, քանի որ միայն Աստված գիտի, թե ինչ ներուժ ունեք: Նա ինքը կառաջնորդի ձեզ այնքան ժամանակ, մինչև դուք դա գիտակցեք:

Ավելին՝ սկզբնաղբյուրում