Մի շնչով խմում է մի շիշ գարեջուրը. Մակրոնի մասնակցությամբ տեսանյութը տարածվել է համացանցում ու քննարկումների առիթ դարձել (լուսանկարներ, տեսանյութ)


Մի շնչով խմում է մի շիշ գարեջուրը. Մակրոնի մասնակցությամբ տեսանյութը տարածվել է համացանցում ու քննարկումների առիթ դարձել (լուսանկարներ, տեսանյութ)
Հունիս 21 13:01 2023

Համացանցում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ի պատիվ Ֆրանսիայի և Եվրոպայի ամենաուժեղ ռեգբիի ակումբներից մեկի՝ «Թուլուզ»-ի հաղթանակի, մի շնչով խմում է մեկ շիշ գարեջուր։ Համապատասխան տեսանյութը Twitter-ում տարածել են օգտատերերը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 45-ամյա նախագահը մտել է հաղթած թիմի հանդերձարան և նշել նրանց հաղթանակը: Այն բանից հեռո, երբ Մակրոնը մի շնչով դատարկել է շիշը, մարզիկները ուրախ բացականչել են:

Աղբյուրը նկատում է, որ Մակրոնի այս քայլին արձագանքները տարբեր էին. ոմանք նշել են, որ դա «շատ գեղեցիկ, ինքնաբուխ պահ էր», իսկ մյուսները դա քննադատել են որպես «թունավոր առնականության» ցուցադրում:

«Թուլուզ»-ի մարզիչ Կլեման Պուատրենոն ասել է. «Ես կարող եմ ձեզ միայն ասել, որ նա լավ ընդունելության է արժանացել»։

Թուլուզի քաղաքապետ Ժան-Լյուկ Մուդենկը տեղական France Bleu ռադիոկայանին ասել է. «Դա շատ գեղեցիկ, շատ ինքնաբուխ պահ էր: Նախագահին առաջարկեցին դատարկել շիշը, և նա դա արեց մի քանի վայրկյանում»:

«Նախագահը պատասխանատվություն է կրում որպես օրինակելի պահվածքի մոդել՝ վարքագծի համար առողջ օրինակ ծառայելու առումով», - BFM հեռուստաալիքին ասել է Բեռնար Բասեթը՝ Ալկոհոլիզմի և թմրամոլության կանխարգելման ազգային ասոցիացիայից:

«Դա անտեղի էր: Կարելի էր դա անել, բայց ոչ տեսախցիկների առաջ», - BFM-ին ասել է բժիշկ և կախվածության մասնագետ Ուիլյամ Լոուենշտեյնը:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ.

French President Emmanuel Macron today caused a stir after he downed a bottle of Corona in one while being cheered on by Toulouse rugby players after they clinched the domestic league title at the weekendIt quickly went from the French sports rallying cry of Allez les bleus to allez les booze for the 45-year-old leader after video emerged of him inhaling the bottle of beer in the Toulouse changing room following their dramatic 29-26 win over La RochelleAfter being handed the beer and urged to down it in one, Macron drains the Corona bottle in 17 seconds before slamming it back on the counter to resounding cheers from the Toulouse coaching staff and players after their victory in the French Top 14 final at the Stade de France on Saturday night.