Ներկերի արտադրամասում հրդեհ է բռնկվել. չորս մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր


Ներկերի արտադրամասում հրդեհ է բռնկվել. չորս մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր
Հունիս 14 10:34 2023

Հունիսի 14-ին, ժամը 08։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում գտնվող ներկերի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խումբը։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:09-ին, մարվել՝ 09:17-ին: