Ադրբեջանը խախտել է հրադադարը․ կիրառվել է հրաձգային զենք


Ադրբեջանը խախտել է հրադադարը․ կիրառվել է հրաձգային զենք
Հունիս 14 10:24 2023

Հունիսի 13-ին օրվա ընթացքում և երեկոյան ժամերին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք․հայտնում է Արցախի ՊՆ-ն։

 

Հայկական կողմը կորուստներ չունի։

 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 

Հունիսի 14-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։