Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Աննա Հակոբյանի ազգականի զավակների կնունքին. մանրամասներ


Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Աննա Հակոբյանի ազգականի զավակների կնունքին. մանրամասներ
Հունիս 13 22:04 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Գյումրիում։ Ինչպես հայտնում են Irakanum.am-ի աղբյուրները, Փաշինյանը Գյումրիում մասնակցում է փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի զավակների մկրտության արարողությանը։ Մկրտչյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականն է։ Մեզ հայտնի դարձավ, որ Փաշինյանի՝ Գյումրիում գտնվելու ժամանակ փակվել են կենտրոնական որոշ փողոցներ, ինչն առաջացրել է գյումրեցիների զայրույթը։

Irakanum.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ եկեղեցում մկրտելուց հետո հյուրերը գնացել են նորաբաց «Իգիթ» ռեստորանային համալիր, շարունակելու արարողությունը։