Խոշոր հրդեհ՝ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի քիմիական գործարանում


Խոշոր հրդեհ՝ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի քիմիական գործարանում
Հունիս 13 16:19 2023

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում գործող «Ազերխիմիա» արտադրական միավորման «Էթիլեն-պրոպիլեն» գործարանում հրդեհ է բռնկվել։

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

«ԱԻՆ թեժ գծին տեղեկություն է ստացվել Սումգայիթի «Էթիլեն-պրոպիլեն» գործարանում բռնկված հրդեհի մասին, անմիջապես  դեպքի վայր են ուղարկվել ԱԻՆ պետական հրշեջ ծառայության ուժերը»,- ասվում է Ադրբեջանի ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։

 

Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվում հրդեհի տարածումը կանխելու համար։

Հրդեհի պատճառների մասին չի դեռևս հաղորդվում։