Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում, հայտնաբերվել է Վարազդատ Գասպարյանին՝ «Գնունեցի Վարազիկին» սպանած կասկածյալը


Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում, հայտնաբերվել է Վարազդատ Գասպարյանին՝ «Գնունեցի Վարազիկին» սպանած կասկածյալը
Հունիս 13 16:17 2023

Այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա։

 

Ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչար փողոցում հայտնաբերել և վնասազերծել են Երևանի բնակիչ 25-ամյա Հակոբ Ս․-ին, ապա նրան տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։ 

 

Հակոբ Ս․-ն կասկածվում է հունիսի 6-ին Երևանում քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկին» հրազենի գործադրմամբ սպանելու մեջ։ 

 

Հակոբ Ս․-ն նախկինում եղել է դատապարտված և պատիժը կրել է «Սևան», ապա «Նուբարաշեն», իսկ հետո «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում։