20 տարի առաջ ես մտածում էի Բաքվի, իսկ հիմա՝ Ղարաբաղի մասին. Էրդողան


20 տարի առաջ ես մտածում էի Բաքվի, իսկ հիմա՝ Ղարաբաղի մասին. Էրդողան
Հունիս 13 15:07 2023


Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին:

 

«Կարևոր է հնարավորինս շուտ բացել Զանգեզուրի միջանցքը։ Դա կհեշտացնի Թուրքիայի և Նախիջևանի միջև տրանսպորտը: Կարևոր է Զանգազուրի միջանցքը, երկաթուղին, մայրուղին».

 

Էրդողանն ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կբերի Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը.

 

«Ճանապարհը մշակույթ է։ Եթե ​​ճանապարհ չկա, ոչինչ չկա։ Պատերազմից հետո Ադրբեջանը զգայուն էր ճանապարհների հարցում։ Բոլոր թունելներն ու ճանապարհները ցույց են տալիս, թե ինչպես է զարգացել Ադրբեջանը Ղարաբաղյան պատերազմից հետո։ 20 տարի առաջ ես մտածում էի Բաքվի, իսկ հիմա՝ Ղարաբաղի մասին»: